«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Մաքսիմալիստական բնույթի դատարկաբանությունը մեզ դեպի վերացում տանող ուղիղ և շատ կարճ ճանապարհ է

Մաքսիմալիստական բնույթի դատարկաբանությունը մեզ դեպի վերացում տանող ուղիղ և շատ կարճ ճանապարհ է
18.03.2026 | 17:43

Պետական-հասարակական մտածողություն չունենալը, որը վերաբերում է առաջին հերթին ոչ թե հասարակ մարդկանց, այլ մեր չունեցած վերնախավին, մեզ զրկում է անգամ մեր գոյության հիմնարար պրոբլեմների հետ կապված առողջ դատողությունից։

Առողջ դատողություն ասածն էլ չի ենթադրում, որ դրա կրողը կարող է լինել որևէ պատահական մեկը։

Մեր կյանքին անբաժան ուղեկցող այն թյուր մտայնությունը, որ չոբանի առողջ դատողությունը և ուսյալ, գիտակ ու կյանքի փորձ ունեցող մեկի առողջ դատողությունը իրար համարժեք են, մեր կյանքը սկզբունքորեն դարձնում է կարիկատուրային։

Անկախ կյանքի մեր վերջին 30-35 տարիների փորձն էլ ասում է, որ նման մտայնությունը չի կարող պատահական լինել, քանի որ այն հիերարխիան, որի գագաթը ավելի թույլ է, քան նրա ներքևի հարկերը, կայուն լինել չի կարող։

Եվ քանի որ, մեզնից անկախ պատճառներով, մեր իշխանական հիերարխիայի ամեն մի հերթական գագաթ չի փայլել պետական կառավարման ոլորտին հատուկ հմտություններով, ապա այդ նույն հիերարխիայի կայունության համար դրա թույլ գագաթը իր ներքևի հարկերը բնակեցրել է իրենից ավելի թույլերով։

Այսինքն, անկախության շրջանում մեր հասարակական կյանքը, իր ամեն մի հերթական գագաթի թուլության պատճառով, առաջնորդվել է գիտությանը քաջ հայտնի այն սկզբունքով, որ եթե որևէ մարդկային համակարգի թուլության դեմն առնող ուժ չկա, ապա նա կծնի ավելի մեծ թուլություն։

Այդ առումով, այսօր էլ վիճակը նույնն է, այդ իսկ պատճառով իշխանական ստրուկտուրաներում ուսյալ, գիտակ ու կամային մարդկանց հայտնվելու շանսը մինիմալ է, որն էլ մեզ դարձնում է ծայրահեղ անմրցունակ կյանքի բոլոր ոլորտներում։

Այն հանգամանքը, որ կոնկրետ աշխարհաքաղաքական միջավայրում ապրելու անհրաժեշտ ու բավարար պայմանը, ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական իմաստներով, գոնե մրցունակ լինելու մինիմալ պայմաններին բավարարելն է, որից մենք շատ հեռու ենք, գոյաբանական մեծ ռիսկերի մեջ մեր հայտնվելու հիմնական պատճառն է։

Այսինքն, մեր այսօրվա անմրցունակ թուլությունը ակնհայտ փաստ է, որի պայմաններում էլ մենք պետք է փորձենք գտնել մեր հետագա կայուն գոյության բանաձևը, որն էլ, առկա վիճակի ծայրահեղ ռիսկայնության և ժամանակի սղության պատճառով, չի կարող թույլ տալ այս ուղղությամբ կասկածելի փորձեր կատարել, որոնք նաև փորձանքի շատ հավանական աղբյուրներ են։

Այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար միակ չափանիշը մեր հետագա ֆիզիկական գոյության հավանականության մաքսիմումն է, իսկ մնացած մաքսիմալիստական ու փուչ պնդումները հնարավոր ազատության, իրավունքի, բարեկեցության և այլ, ավելի ամպագոռգոռ հարցերում, պարզապես խոսում են մեր քաղաքակրթական դատարկամտության մասին։

Հարկավոր է մեր փեշի քարը թափել ու հասկանալ, որ այսօր մենք ունենք միայն մի եզակի խնդիր՝ ապրել, թեկուզ վատ և ոչ ցանկալի պայմաններում։

Մաքսիմալիստական բնույթի դատարկաբանությունը մեզ դեպի վերացում տանող ուղիղ և շատ կարճ ճանապարհ է։

Անհնարին է հաշտվել այն մտքի հետ, որ սոցիալական ու աշխարհաքաղաքական բնույթի գոյապայքարում մոլորված մեկը կարող է կորցնել նաև իր ապրելու կենդանական բնազդը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 134

Մեկնաբանություններ